Նիկոլ Փաշինյան կամ դու անցնցում հրաժարական ես տալիս, կամ մենք երկիրը կանգնացնում ենք. Իշխան Սաղաթելյան

Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել է «Դիմադրություն» շարժման մասնակիցների հանրահավաքը:

Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Աժ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:

«Համաշխարհային պատմության մեջ նման ֆանտաստիկ դեպքեր քիչ են լինում: Երբ պատերազմից հետո ծնկի եկած իշխանության պարագայում նման ծանր կորուստներից հետո ազգը ոտքի է կանգնում: Ժողովուրդ, սա բացառիկ դեպք է: Մեկ շաբաթվա ընթացքում մենք կարողացանք մեր ազգին ոտքի հանել: Դա փաստ է և իրականություն»,- ասաց նա:

Դիմելով Նիկոլ Փաշինյանին Իշխան Սաղաթելյանն ասաց, որ նա ոչ միայն Ալիևին է պարտվել, այլև՝ սեփական ժողովրդին: Այն ժողովրդին, ովքեր 4 տարի առաջ այս օրերին իրեն բերեց իշխանության:

«Այդ ժողովուրդը ոտքի է կանգնել և ասում է՝ հեռացիր: Մեր բազմահազարանոց երթը ինձ իրավունք է տալիս այս հրապարակից հայտարարելու. Նիկոլ Փաշինյան կամ դու անցնցում հրաժարական ես տալիս, կամ մենք երկիրը կանգնացնում ենք:

Բանաձևը շատ հստակ է, պետական կառավարման համակարգը պետք է կանգնեցնենք: Իշխանության հեռացնելու միայն մի ճանապարհ գոյություն ունի. պետք է գործնականորեն փաստենք, որ իշխանությունը փողոցում է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել