Մայիսի 7-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ շտապօգնության խումբը, դանակահարված ու անգիտակից վիճակում, բուժօգնության է տեղափոխվել Աբովյան քաղաքի բնակիչ 44-ամյա մի տղամարդու:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը մարմնական վնասվածքը ստացել է մայիսի 6-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում։ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանի հանրակացարանի բնակարաններից մեկում ծագած վիճաբանության ժամանակ տուժածին դանակահարել էր 41-ամյա տղամարդը:
Նա մայիսի 7-ին, ժամը 02.30-ին, հայտնաբերվել ու բերման է ենթարկվել ոստիկանության Կոտաքի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմնին։
Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել և առգրավվել է:
41-ամյա տղամարդը ձերբակալվել է:
Կատարվում է նախաքննություն: