Մայիսի 8-ին Վահագնաձոր գյուղի վարչական տարածքում՝ Փամբակ գետում, տղամարդու դիակ էր հայտնաբերվել: Պարզվել է, որ ապրիլի 9-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող 49-ամյա Արտյոմ Սինդոյանի դին է։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Հանգամանքները քննությամբ պարզվում են։