23-ամյա երիտասարդը մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանության ժամանակ դանակով մի քանի անգամ խփել է մեկ այլ երիտասարդի մարմնի տարբեր մասերին

Մայիսի 7-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «պոլիտրավմա, կրծքավանդակի, պարանոցի, վերջույթների բազմաթիվ կտրած-ծակած, պատռված վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 30-ամյա մի տղամարդ։

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջողառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 18.00-ի սահմաններում Կանաչուտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցու մոտակայքում, ավտոմեքենաներն արագ վարելու հարցի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, 23-ամյա երիտասարդը դանակով մի քանի անգամ խփել է տուժածի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքները:

Բացատրական աշխատանքի շնորհիվ ժամը 22.35-ին երիտասարդը ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:

Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել