Մենք 1945 թվականին Բեռլինում քոչարի պարեցինք, իսկ 1992 թվականին՝ Շուշիում, ու որպեսզի Շուշիում մի օր կրկին կարողանանք քոչարի պարել, պետք է այսօր Հայաստանի մայրաքաղաքում պարենք: Այս մասին Iravaban.net-ի հետ զրույցում ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Հենց Երևանում մենք ազգովի համաժողովրդական քոչարի բռնեցինք և գահընկեց արեցինք Նիկոլ Փաշինյանին ու նրան սպասարկող համակարգին, այդ ժամանակ հայ ժողովրդի հաղթական արշավը կարող է վերսկսվել Երևաի սրտում բռնած քոչարիով»,- ասաց նա:
Արմեն Աշոտյանն անդրադարձավ նաև Ալեն Սիմոնյանի մայրիկի հետ կապված միջադեպին:
«Իշխանությունը Ալեն Սիմոյանի ծնողի հետ կապված խայտառակությունը ջրելու համար կարող է դիմել ամեն ինչի: Բայց կներեք, համեմատելու չի Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող մարդու բարեկամի պահվածքը, որևէ այլ բանի հետ: Պատկերացրեք, թե որքան ծանր է Նիկոլ Փաշինյանի վիճակը, որ տարբեր տելեգրամյան ֆեյքեր են միանում այդ քարոզարշավին»,- ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում: