Դա քաղաքական շարժում չի, դա բանդա է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ նկատի ունենալով ընդդիմության ներկայացուցիչներին։
«Ու այդ բանդայի երեկ Գյումրիում պապիկներին ծեծած բանդիտ-անդամները պիտի ՎԱՅՐԿՅԱՆ առաջ պառկեցվեն ասֆալտին»,-գրել է նա։
Նշենք, որ համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է «Դիմադրության» շարժման մասնակիցների և գյումրեցի տարեց տղամարդկանց վեճն ու հրմշտոցը։