Դպրոցի 25 տարվա տնօրենը ազատվել է պաշտոնից

Iravaban.net-ը հայտնում է, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 4-ին որոշում է ստորագրել, որով Մարինա Տոնոյանին՝ 2022 թվականի մայիսի 4-ից ազատել «Երևանի Հրանտ Դինքի անվան հ.44 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից՝ լուծելով նրա հետ 2021 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:

Նշվում է, որ Տոնոյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

«Տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես դնել նույն կազմակերպության ուսումնական աշխատանքի գծով տնօրենի տեղակալ Անուշ Պետրոսյանի վրա»,-նշվում է որոշման մեջ:

Նշենք, որ Տոնոյանը նշված դպրոցի տնօրենի պաշտոնը զբաղեցնում է 1997 թբականից։ 2012 թվականին դպրոցը անվանակոչվել է Հրանտ Դինքի անունով:

2010 թվականից ՀՀԿ անդամ է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել