Վաղը` մայիսի 9-ին, Շուշիի ազատագրման օրը, համազգային հանրահավաք տեղի կունենա Ֆրանսիայի հրապարակում:
«Մայիսի 9-ին, 17:00-ին արի´ Ֆրանսիայի հրապարակ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է «Դիմադրություն» շարժման համակարգող, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը:
Հիշեցնենք, որ որ մայիսի 2-ից անհնազանդության ակցիաներ են սկսվել Երևանում, ամեն օր փակվում են մի շարք փողոցներ: Մայիսի 2-ից Երևանի Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքներ են իրականացվում։