Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի վարչակազմի հեռացումը համարում է հայության թիվ մեկ խնդիրը: Այս մասին նա նշեց այսօր՝ մայիսի 8-ին, Ֆրանսիայի հրապարակում:
«Հայությունը հիմա կարևոր խնդիր ունի լուծելու՝ պետք է սրանց հեռացնել ու անցնել ավելի լուրջ հարցերի լուծմանը», – ասել է երրորդ նախագահը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է Շուշին հետ բերել: