Շիրակցիներին ասես «դավաճան», «թուրքի եթիմ» և հետո քաջություն ունենաս գնա՞լ Շիրակ․ Արթուր Հովհաննիսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքայն իր էջում գրել է․

«Ընդդիմադիր ռևանշիստների արկածները Շիրակի մարզում կանխատեսելի էին։

Շիրակցիներին ասես «դավաճան», «թուրքի եթիմ» եւ հետո քաջություն ունենաս գնա՞լ Շիրակ։ Հենց դրա համար էլ ընդդիմադիրներն այսօր արժանացան շիրակյան ջերմ «ողջույններին»։

Կարճ ասած, ԱԺ-ում ծափահարություններ են, մարզերում «ողջույններ», Ֆրանսիայի հրապարակում երգ, պար ու կենացներ։

Ծիծաղելի է արդեն, ավարտելու ժամանակն է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել