Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ Սոթքում թշնամին մոտ 2 ժամ ինտենսիվ կրակ էր բացել հանքավայրի ուղղությամբ, որի արդյունքում հանքի աշխատակիցը, գտնվելով իր հորատող մեքենայի մեջ և խաղաղ պայմաններում կատարելով իր աշխատանքը, վիրավորվել էր։
Մեր հայրենակցին տեղափոխել էին Վարդենիսի զինվորական հոսպիտալ և վիրահատել։
Երեկվանից կապի մեջ եմ թե՛ Գեղամասարի համայնքապետի, թե՛ հոսպիտալի աշխատակիցների հետ։
Վիրավորված աշխատակցի կյանքին, բարեբախտաբար, վտանգ չի սպառնում․ բժիշկները վիճակը բավարար են գնահատում»,- գրել է նա։