Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ մայիսի 8-ին, 9-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում`մայիսի 8-ին, 9-10-ին, 11-ի ցերեկը, 12-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Մայիսի 8-12-ին առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Մայիսի 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևելյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: