«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 8-ին, ավտոերթով շարժվում են դեպի Գյումրի: Ըստ երթի կազմակերպիչների՝ Գյումրի քաղաքում 13:00-ին տեղի կունենա ընդդիմության հանրահավաքը:
Վերջիններս հայտարարել են, որ այսօր Երևանում հանրահավաք տեղի չի ունենա, բայց Ֆրանսիայի հրապարակում ժամը՝ 17:00-ին, արցախցիները հանդես կգան մշակութային ծրագրով, իսկ Ֆրանսիայի հրապարակում նախատեսված է մեծ հանրահավաք: