Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն»

Շիրակի մարզպետարանից հայտնում են.

«Մերօրյա պատմության փառահեղ էջերից է Շուշիի ազատագրումը և այն հայորդիների սխրանքը, որոնք կյանքի ու մահվան բովում արյամբ գրեցին մեր հաղթանակը։ Մեր հիշողություններում վառ դաջված է մեր մարտիկների անձնազոհությունը, որը հայ ժողովրդի աննկուն կամքի և քաջարիության արտացոլումն է։

Ամեն վայրկյան ու ժամ պետք է բռունցքվենք ազգովի, միասնական ջանքերով և հանուն մեր ընկած հերոս քաջորդիների հիշատակի` կերտենք հզոր պետություն, որպեսզի կարողանանք ապահովել արցախահայության անվտանգությունը։

Խոնարհվում եմ Արցախյան պատերազմներում անմահացած մեր բոլոր նահատակների առջև. Շիրակի մարզպետն այցելել է «Ազատամարտիկների պանթեոն»»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել