Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ մայիսի 8-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
ժամը 8։00-ի դրությամբ որոնողական աշխատանքները վերսկսվել են։
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով դուրս են եկել Սևանա լիճ և չեն վերադարձել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:
Որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք։
Մայիսի 7-ին, ժամը 07:33-ին Սևանա լճում որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են: