Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ինչպես հայտարարել էինք, այսօր հարյուրավոր մեքենաներ ավտոերթ իրականացրին դեպի Վանաձոր։
Ճանապարհին հանդիպել և խոսել ենք տարբեր բնակավայրերում մեզ ողջունելու համար հավաքված մեր հայրենակիցների հետ։ Կեսօրին արդեն հանրահավաք ունեցանք Վանաձորում։
Վանաձորը միացել է պայքարին։
Հիմա վերադառնում ենք Երևան: 18:00-ից Ֆրանսիայի հրապարակում մշակութային ժամ է, 20:00-ին հանրահավաք: Կհանդիպենք Ֆրանսիայի հրապարակում։
