Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը մայիսի 2-ին որոշումներ է ստորագրել, որոնց համաձայն մի քանի պոլիկլինիկաների տնօրեններ են ազատվել պաշտոնից։
Iravaban.net-ը ներկայացնում է որոշումները․
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Երևան քաղաքում տեղական
ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 88-րդ հոդվածի 2-րդ մասով ու հիմք ընդունելով Վարդան Հակոբյանի դիմումը՝
1. Վարդան Հակոբյանին՝ 2022 թվականի մայիսի 2-ից ազատել «Նոր Արաբկիր» ԱԿ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից»:
——————
«Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, հիմք ընդունելով Կարեն Խաչատրյանի դիմումը՝
1. Կարեն Խաչատրյանին՝ 2022 թվականի մայիսի 2-ից նշանակել «Նոր Արաբկիր» ԱԿ փակ բաժնետիրական ընկերության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ մինչև սահմանված կարգով տնօրենի թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:
——————
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Մ.Պետրոսյանի դիմումը՝
1. Մարինե Պետրոսյանին՝ 2022 թվականի մայիսի 2-ից ազատել ««Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից` լուծելով նրա հետ 2018թ. մայիսի 25-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
2. ««Նոր Արեշ» պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն ընկերության ընդհանուր հարցերով փոխտնօրեն Անահիտ Բրուտյանին»։
——————
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Ռուզաննա Հայրապետյանի դիմումը՝
1. Ռուզաննա Հայրապետյանին՝ 2022 թվականի մայիսի 2-ից ազատել «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
2. «Թիվ 1 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն ընկերության փոխտնօրեն Նունե Դավթյանի վրա»։
——————
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 88-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Անահիտ Քալանթարյանի դիմումը՝
1. Անահիտ Քալանթարյանին՝ 2022 թվականի մայիսի 2-ից, ազատել «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
2. «Արաբկիր մանկական պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն ընկերության փոխտնօրեն Սաթենիկ Մինասյանի վրա»։
——————
«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով, 88-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով Սամվել Ռաֆյանի դիմումը՝
1. Սամվել Ռաֆյանին՝ 2022 թվականի մայիսի 2-ից ազատել «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պաշտոնից:
2. «Թիվ 5 պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել նույն ընկերության բուժական գծով տնօրենի տեղակալ Լուսյա Հակոբյանին»։