Ոստիկանական բաժիններում իրավունք ունեք ոչինչ չասել, չստորագրել, օգտվեք Ձեր զանգի իրավունքից․ Արամ Վարդևանյանի խորհուրդները՝ բողոքի ակցիայի մասնակիցներին

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը ներկայացրել է հավաքների, երթերի և անհնազանդության ակցիաների մասնակիցների իրավունքների իրազեկումը։

«1) Ակցիաների իրականացումը Ձեր իրավունքն է, դրա համար ոչ մեկ պատասխանատվության չի ենթարկվելու:

2) Փողոցներում անհնազանդության ակցիան իրականացնելիս (օրինակ փողոց փակելը) Ոստիկանի օրինական պատշաճ բարձրախոսով պահանջ ներկայացնելու դեպքում Ձեր իրավունքն է հավաքը իրականացնել քայլերթով:

3) Վարորդների հետ պետք է լինել հարգալից ու համբերատար: Ոստիկանին հիշեցրեք իրենք պարտավոր են աջակցել խաղաղ հավաքին ըստ «Հավաքների ազատության մասին» օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի:

4) Ակցիան պետք է լինի խաղաղ: Հիշեք՝ այս իշխանությունը բաժանեց սևերի ու սպիտակների, իսկ մենք ապահովելու ենք համախմբվելն ու պառակտողներին պատասխանատվության ենթարկելը: Հիշեք՝ միշտ կան սադրիչներ, իրենց բացահայտելուց լուսանկարեք կամ իրազեկեք ոստիկանությանը, բայց մի տրվեք սադրանքներին:

5) Ոստիկանների կողմից ոչ սթափ վարքագծի դեպքում մի պատասխանեք, այլ պահանջեք իրենց հրամանատարի ներկայանալը ու իրազեկեք կոնկրետ ոստիկանի պահվածքի մասին:

6) Ոչ ոք Ձեզ չի ձերբակալելու, ոչ մի քրեական ներգործության հարց չկա: Վարչական բերման ենթարկելն է միակ ռեպրեսիվ գործիքը, որը երեք ժամից ավել չի տևելու: Իմացեք բոլոր բաժիններ Ձեզ այցելելու են մեր գործընկեր փաստաբանները: Ոստիկանական բաժիններում իրավունք ունեք ոչինչ չասել, չստորագրել ու օգտվեք Ձեր զանգի իրավունքից:

Տպավորություն ունեմ, որ ՔՊ առանձին պատգամավորներ ու առանձին ոստիկաններ այս իրավունքների մասին տեղյակ չեն։ Օգտվեք, պարոնայք, չիմանալը այս դեպքում չի ազատելու պատասխանատվությունից:

Ուժեղ ենք, համախմբվում ենք, Աստծով»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել