Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Մեկ կարևոր դիտարկում/փաստ.
մի քանի օր առաջ հանդիպում ունեցա տեղեկատվական հոսքերի կառավարման, դիտարկման,անվտանգության անկախ մասնագետի հետ, ով նաև պետական ապարատում աշխատանքի մեծ փորձ ունի:
Հետևյալ ցուցանիշը բերեց.
– Այսօր հանրային տեղեկատվության 65%-ը ֆեյք է: Չի եղել որևէ իշխանություն, որն այսքան օգտագործել է ֆեյքային ռեսուրսը: Անպայման հաշվի առեք, թե ինչ եք կարդում և որտեղ: Սունկ կայքերն ուղղակի անհաշվելի են՝ իրենց աղբ նյութերով:
Ընդդիմությունը ևս պետք է սա հաշվի առնի և դրանց դիմակայելու համապատասխան գործիքներ օգտագործի»։