Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով․
«Սիրելի հայրենակիցներ, կրկին այսօրվա ծրագրի մասին։ Ծանր, բայց շատ կարևոր օր է լինելու։ Գործ ունենք, պետք է անենք։ Մենք մոտ ենք հաղթանակին։ Միացեք ու ակտիվ եղեք։ Ոգով, Աստծով, մինչև վերջ»։
Նշենք, որ այժմ «Դիմադրություն» շարժման մասնակիցներն ավտոերթով գնում են դեպի Վանաձոր։