Վաղվա հանրահավաքին կցուցադրեք այս ելույթը․ «Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ»

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վաղվա հանրահավաքին մեծ էկրանով պարտադիր կցուցադրեք 2014 թվականին Դիլիջանի միջազգային դպրոցի բացմանը հնչած այս ելույթը ու կվերնագրեք «Երեսպաշտ փրկիչները»»:

Հովհաննիսյանը կից տեսանյութ է հրապարակել։ Դրանում ՀՀ 3-րդ նախագահը հույս է հայտնում, որ նշված դպրոցում սովորելու են նաև ադրբեջանցի ուսանողներ․ «Վստահ եմ, որ այդ օրը գալու է, և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ»։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել