Փաստաբան Արմինե Ֆանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այն ամենն ինչ պետք է իմանալ ՀՀ քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի իրավական որոշակիության վերաբերյալ ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1646 որոշման մասին․
«Սահմանադրական դատարանը հարկ է համարում նշել նաև, որ ցանկացած իրավադրույթի, հատկապես գնահատողական հասկացություններ պարունակող, նորմատիվ բովանդակության սահմանադրականությունն ինքնին չի բացառում նորմի՝ իրավակիրառ պրակտիկայում հակասահմանադրական մեկնաբանությունն ու կիրառումը: Այս կապակցությամբ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում փաստել, որ հայհոյանքի կամ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորանքի առկայության կամ բացակայության, ինչպես նաև արարքը որակյալ հանցակազմով որակելու հարցը, ելնելով տվյալ գործի բոլոր փաստական հանգամանքների համադրված վերլուծությունից, իրավակիրառ պրակտիկայի, այսինքն՝ վարույթն իրականացնող մարմնի, այդ թվում՝ եռաստիճան դատական համակարգի գնահատման տիրույթում է: Իրավակիրառ և դատական մարմինները պետք է առաջնորդվեն վիճարկվող դրույթի որակման միասնական պրակտիկա ձևավորելու հրամայականով, ինչը կնպաստի իրավական կանխատեսելիության բարձրացմանը և վերացական հասկացությունների գնահատման հայեցողության սահմանների հստակեցմանը»։
Բայց որ ասում էինք փաստաբաններին՝ կապված իրենց գործունեության հետ վիրավորելը քրեականացրեք, ասում էիք՝ պատիվը և արժանապատվությունը քաղաքացիաիրավական պաշտպանության օբյեկտ են»։