2 քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել. ԱԻՆ

Մայիսի 6-ին, ժամը 18:16-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիկ-Զոլաքար գյուղերի ափամերձ հատվածից երկու քաղաքացի նավակով մտել են Սևանա լիճը և չեն վերադարձել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և մեկ մոտորանավակ:

Տեղում իրականացվում են որոնողական աշխատանքներ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել