Գողություն երթուղայինում

Հուլիսի 13-ին, ժամը 11.40-ին, ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ թիվ 47 երթուղային միկրոավտոբուսի սրահում գողացել են ուղևորուհու դրամապանակը, որի մեջ եղել է 42.000 դրամ:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի և Էրեբունու բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում՝ Տիգրան Մեծի պողոտայից բերման է ենթարկել 1979 թ. ծնված Արմեն Գ.-ն, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել է 42.000 դրամ:

Արմեն Գ.-ն հայտարարել է, որ ինքը նշված գումարը գողացել է թիվ 47 երթուղայինում՝ մի աղջկանից:
Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել