Արդեն խոսել ենք էլեկտրոնային ստորագրության և էլեկտրոնային եղանակով պայմանագրերի կնքման մասին:
Այժմ, անդրադառնանք ԵՄ անդամ-պետությունների օրենսդրություններով էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերին ներկայացվող պահանջներին:
«ԵՄ թիվ 2000/31/EC դիրեկտիվով սահմանված է, որ անդամ-պետությունները պետք է թույլատրեն պայմանագրերի կնքումը էլեկտրոնային եղանակով: Միաժամանակ դիրեկտիվը սահմանում է, որ որոշակի պայմանագրեր պետք է կնքվեն գրավոր ձևով` ստորագրությամբ և կնիքի դրոշմամբ»,-Իրավաբան.net-ի լրագրողին հայտնում է Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի իրավաբան Գոհար Կոստանյանը:
Իրավաբանի խոսքով` այդ պայմանագրերի թվին են դասվում`
- անշարժ գույքի նկատմամաբ իրավունքների փոխանցման պայմանագրերը, բացառությամբ վարձակալության պայմանագրի,
- դատական կամ այլ իրավասու պետական մարմինների հավաստմանը ենթակա պայմանագրերը,
- ձեռնարկատիրական կամ այլ մասնագիտացված գործունեության նպատակներից չբխող երաշխիքային պայմանագրեր,
- ընտանեկան իրավունքից կամ ժառանգման իրավունքից բխող պայմանագրերը:
ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ գրավոր պայմանագիրը կարող է կնքվել նաև էլեկտրոնային եղանակով: