Սա Հայաստանի պատմության ամենաթանկ և լայն լուսաբանում ունեցող շարժումն է

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ընդդիմությունը այսօր, կարելի է ասել գրանցեց Թալանի փրկության շարժման վերջնական ֆիասկոն։

Ամենայն հարգանքով ընդդիմության երկվա և այսօրվա ցույցերի բոլոր 3-4 հազար մասնակիցների և նրանց իրավունքների նկատմամբ, բայց սա Հայաստանի պատմության ամենաթանկ և լայն լուսաբանում ունեցող շարժումն է, որին կեղծ մասայականություն հաղորդելու համար սակայն, ընդդիմադիր լրատվամիջոցները ստիպված են մեկ երթը նկարել երկու տարբեր ռակուրսենրից, լայվ տալ ու ներկայացնել որպես երկու տարբեր երթեր, իսկ վերջնական հանրահավաքի մասնակիցների թիվն էլ ակնհայտորեն զիջում է օրվա ընթացքում նույն ընդդիմադիր լրատվամիջոցներում հարապարակված՝ շարժումը լուսաբանող նյութերը։

Կարծում եմ՝ ընդդիմության հուսահատ փորձերը ՝ վիրավորանքով և լուտանքով մարդկանց իրենց կողմը գրավելու, միայն ավելի վատացնելու են հենց ընդդիմության վիճակը, ինչը արդեն իսկ ակնհայտ է ընդդիմության հանրահավաքների բացասական դինամիկային հետևելիս»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել