Այսօր շատ խորհրդանշական մի բան տեղի ունեցավ․ Իշխան Սաղաթելյան

Մեր անհնազանդութկա ակցիաները ժամ առ ժամ ավելանում են, ավելանում են նաև մասնակիցները․ այս մասին Ֆրանսիայի հրապարակում իրականացվող հանրահավաքի ժամանակ ասաց Ազգային ժողովի փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։

«Երևանում 30 փողոց և 20 խաչմերուկ այսօր փակ է եղել։ Մենք են որոշում՝ որ հրապարակը փակենք, որը՝ բացենք։ Ժողովուրդն է իշխանություն; Մարզերի արժանապատիվ բնակչությունն արձագանքելով մեր կոչին՝ Հայաստանի ամբողջ տարածքում իրականացրեցին բողոքի և անհնազանդության ակցիաներ; Գրեթե ամբողջ Հանրապետությունում մեր քաղաքացիները դուրս են եկել պայքարի»,-նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

Նա հայտնեց, որ այսօր բերման են ենթարկվել շուրջ 250 քաղաքացիներ, որոնք ազատ են արձակվել և միացել են իրենց։

«Այսօր շատ խորհրդանշական մի բան տեղի ունեցավ․ Երևանում փողոց փակեցին 44-օրյա պատերազմի մասնակիցները՝ սայլակներով; Սա շատ հստակ ուղերձ է, սա բացառիկ երևույթ է։ Մարզային ակցիաների ժամանակ քաղաքացիական հագուստով մի քանի խուժաններ, իշխանությունների կողմից ուղղորդված հարձակվել են մեր քաղաքացիների վրա։ Այլևս ոստիկանական ուժերը չեն հերիքում՝ հույսը դրել են այդ խուժանների վրա։ Կոչ եմ անում, Նիկո՛լ, առանց այն էլ վիճակդ շատ ծանր է, նոր քրեական գործեր մի շալակի, վիճակդ ավելի մի բարդացրու, նոր ապօրինությունների մի՛ դիմիր։ Այս խելագարի հրահանգները մի կատարեք։ Յուրաքանչյոևրդ հատ-հատ պատասխան եք տալու»,-ասաց ԱԺ փոխխոսնակը։

Իր ելույթի վերջում նա ավելացրեց, որ իրենց պայքարն անկասելի է և երթ իրականացրեցին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել