Դատավոր Բորիս Բախշիյանի գործին հետևող անձանց տեղեկացնում եմ, որ սույն թվականի մայիսի 7-ին ժամը 11:30-ին դատավորը ազատ կարձակվի «Վարդաշեն» ՔԿՀ-ից: Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արսեն Սարդարյանը։
Հիշեցնենք, որ Բախշիյանը ձերբակալվել է փետրվարի 7-ին, իսկ ավելի ուշ կալանավորվել։ Նա մեղադրվում է իր վարած գործերից մեկով ամբաստանյալին ապօրինի ձերբակալելու համար։ Դատավորը քննել է նաև «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործը։ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է հետաքննության ընթացքում կասեցնել նրա լիազորությունները։