Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին վիրավորանք հասցնելը՝ զինծառայողի պատիվն ու արժանապատվությունն անպարկեշտ ձևով ստորացնելը մեկ այլ զինծառայողի կողմից`պատժվում է զինվորական ծառայության մեջ սահմանափակմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը մեկ տարի ժամկետով:
Փաստորեն այս հանցագործության օբյեկտ են հանդիսանում զինվորական պատիվը և արժանապատվությունը: Օբյեկտիվ կողմը դրսևորվում է զինծառայողի կողմից ցանկացած եղանակով մեկ այլ զինծառայողի վիրավորելով`նրանց միջև ստորադասության հարաբերության առկայության պարագայում:Հանցագործության սուբյեկտ կարող է հանդիսանալ ցանկացած զինծառայող`ինչպես նաև պետ, այնպես էլ ստորադրյալ: