Վարչական ծանուցագրի բովանդակությունը

Ծանուցագրով դատական նիստի կամ առանձին դատավարական գործողություններ կատարելու ժամանակի և վայրի մասին տեղեկացվում են դատավարության մասնակիցները, վկաները, փորձագետները և թարգմանիչները:

Ծանուցագիրը պետք է բովանդակի`

1) վարչական դատարանի (նստավայրի) անվանումը և հասցեն.

2) դատարան կանչվող անձի անունը, ազգանունը (անվանումը).

3) նշում` հասցեատիրոջ դատավարական կարգավիճակի մասին.

4) նշում՝ ներկայանալու ժամանակի մասին.

5) նշում այն գործի մասին, որի վերաբերյալ անձը ծանուցվում է:

Եթե դատավարական գործողությունն իրականացվելու է դատարանից դուրս, ապա ծանուցագրում պետք է նշվի նաև դատավարական գործողության անցկացման վայրը:

Ծանուցագրում նշվում է նաև դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների մասին: Ծանուցագիրն ուղարկում է դատարանի աշխատակազմը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել