Ազգային ժողովում մեկնարկեց երրորդ նստաշրջանի հերթական նիստը։ Նիստի օրակարգում ընդգրկված է 23 հարց։
Նշենք, որ ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում նիստին։
Այս նիստին Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը կներկայացնի Հայաստանի Հանրապետության դատախազության 2021 թվականի գործունեության մասին հաղորդումը։