Նման քրեական գործ չկա, բացի այդ Արթուր Դավթյանի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել․ Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանում է տարածել՝ նշելով․

««Իրավունք» թերթը հրապարակել, իսկ առանձին լրատվամիջոցներ այսօր տեղեկատվություն են տարածել այս մասին, թե իբր ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի նկատմամբ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործի հետ կապված մեծ ճնշում է գործադրվում և որի նպատակով, իբրև թե, տուժողի հաղորդման հիման վրա վերաբացվել է գլխավոր դատախազի հարազատներին վերաբերող ինչ-որ քրեական գործ:

Հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Նախ՝ նման քրեական գործ չկա, բացի այդ ՀՀ գլխավոր դատախազի նկատմամբ որևէ ճնշում չկա և չի կարող լինել:

Արթուր Դավթյանը գործում է լիովին անկաշկանդ՝ հիմնվելով ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրության իրեն վերապահված իրավասությունների, լիազորությունների վրա և առաջնորդվելով բացառապես օրենքով»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել