«Դիմադրություն» շարժման մասնակիցները քայլերթից հետո վերդարձան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ էլ միասին «Զարթնիր Լաո»-ն երգեցին:
Քայլերթի մասնակիցներին էր միացել նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին «Դիմադրություն» շարժումը համապետական հանրահավաք իրականացրեց Երևանի Ֆրանսիայի հրապարակում: Հանրահավաքին մասնակցում էին նաև Հայաստանի 4 խորհրդանշական բնակավայրերից քայլերթով Երևան եկած խմբերը. Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։ Հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում վրաններ տեղադրվեցին:
Վաղ առավոտից էլ շարժման մասնակիցները փակում են մայրաքաղաքի տարբեր փողոցներ:
Նշենք, որ «Զարթնիր Լաո» կարգախոսով ապրիլի 25-ից ակցիաներ են Հանրապետության ողջ տարածքում։