Ալիևն Էրդողանին հրավիրել է Ադրբեջան

Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, հայտնում է Ալիևի մամուլի ծառայությունը։

Նրանք շնորհավորել են միմյանց մուսուլմանական Ռամադան տոնի առթիվ: Ղեկավարները վստահություն են հայտնել, որ ադրբեջանա-թուրքական հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ բոլոր ուղղություններով, ինչպես նաև քննարկել են երկկողմ հարաբերությունների հեռանկարներին վերաբերող հարցեր։ Ալիևն Էրդողանին հրավիրել է այցելել Ադրբեջան. հրավերն ընդունվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել