Երևանի մի շարք փողոցներ նորից փակ են։ «Դիմադրություն» շարժումն արդեն 2-րդ առավոտն է, ինչ անհնազանդության ակցիայի շրջանակներում փակում են Կենտրոնի փողոցները։
Ակցիաները համակարգում են ընդդիմադիր պատգամավորները։ Փողոցում է նաև ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը։
Այս պահին փակ է Աբովյան փողոցը․ այստեղ ակցիայի մասնակիցները ոչ միայն փակել են փողոցը, այլև երթով քայլում են։ Փակ են նաև Խանջյան, Սարյան, Տիգրան Մեծ և այլ փողոցներ ու խաչմերուկներ, որոնք պարբերաբար փակվում ու բացվում են ոստիկանների միջամտության արդյունքում։
Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում նշեց, որ պետք է օրվա իշխանություններին ցույց տան, որ չեն տիրապետում իրավիճակին, իսկ քաղաքացիները պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։


