Ֆրանսիայի հրապարակում այսօր՝ մայիսի 1-ին, մեկնարկել է «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:
Հանրահավաքին մասնակցում են նաև Հայաստանի 4 խորհրդանշական բնակավայրերից քայլերթով Երևան եկած խմբերը. Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։
Նշենք, որ «Զարթնիր Լաո» կարգախոսով ապրիլի 25-ից ակցիաներ են Հանրապետության ողջ տարածքում։ «Դիմադրություն» շարժման անդամները Հայաստանի 4 տարբեր մարզերից երթեր էին սկսել դեպի Երևան։ Առաջին երթը մեկնարկել է ապրիլի 25-ին` Տավուշի մարզի Իջևան քաղաքից, հաջորդը` Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղից, նույն օրը երթ է մեկնարկել նաև Արագածոտնի մարզի Ապարան քաղաքից։ Վերջին՝ 4-րդ երթը սկիզբ է առել Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղից։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ: