Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը միացավ Սարդարապատից մեկնարկած «Դիմադրություն» շարժման երթի մասնակիցներին: Վերջիններս երթով շարժվում են դեպի Ֆրանսիայի հրապարակ, որտեղ 16:00-ին տեղի կունենա «Դիմադրություն» շարժման հանրահավաքը:
«Ժողովրդից է կախված երկրում բան կփոխվի, թե` ոչ, կա մեծ համոզմունք, որ կփոխվի, ուրեմն բոլորս միասին դեպի Ֆրանսիայի հրապարակ»,- ասաց նա լրագրողների հետ զրույցում:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժման մասնակիցների 4 խումբ քայլերթով Երևան էր գալիս Իջևանից, Տիգրանաշենից, Ապարանից և Սարդարապատից։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ: