Ինդոնեզիայում բանտից փոխուստի է դիմել 240 բանտարկյալ

Երեկ երեկոյան Ինդոնեզիայի Մեդան քաղաքի Թանջուն Գուստա բանտում բանտարկյալները ջրի և էլեկտրոէներգիայի բացակայության պատճառով ապաստամբություն են բարձրացրել: Արդյունքում զոհվել է 5 մարդ:

Օգտագործելով ստեղծված իրավիճակ` գրեթե 240 բանտարկյալ դիմել է փախուստի: Այս մասին գրում է ИТАР-ТАСС-ը

Ինչպես հաղորդում է Ինդոնեզիայի ոստիկանությունը, նրանց հաջողվել է ձերբակալել փախուստի դիմած 55 բանտարկյալի:

Համաձայն ոստիկանության տարածած հաղորդագրության` ձերբակալավածների մեծ մասը հայտնաբերվել է փախուստից անմիջապես հետո, իսկ փախուստի դիմած և դեռ ազատության մեջ գտնվող  մնացյալ բանտարկյալներին փնտրում է մոտ 500 ոստիկան և 300 զինվոր: Ոստիկաններին անհանգստացնում է հատկապես այն հանգամանքը, որ բանտարկյալներից 12-ը կասկածվում են ահաբեկչության համար:

Ոստիկանությունը հետխուզում է բոլոր այն հնարավոր տարածքները,  որոնք բանտարկյալների համար  կարող են ծառայել որպես թաքստոց:

Նշենք, որ Թանջուն Գուստան Ինդոնեզիայի ամենամեծ բանտերից մեկն է, որտեղ կա  մոտ 2500 բանտարկյալ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել