Հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք․ ԱՆ

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 29-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 3177 թեստավորում: Առողջացել է 224 քաղաքացի: Մահվան դեպք չի գրանցել:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 865 դեպք, որոնցից 411 038-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1522 բուժառու:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:

Ընդհանուր կատարվել է 3 048 431 թեստավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել