Հուլիսի 4-ին, ժամը 02.35-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Ե. Քոչարի փողոցի 9 շենքի մի բնակարանում գողություն է կատարվում:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 1985 թ. ծնված Պերճ Մ.-ն և 1984 թ. ծնված Արամ Մ.-ն ժամը 02.30-ի սահմաններում հարմարեցված գործիքով փորձել են բացել պատուհանը և մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունը չեն կարողացել հասցնել ավարտին, քանի որ բերման են ենթարկվել ոստիկանների կողմից:
Դեպքի վայրից հայտնաբերվել են ռետինե ձեռնոցներ և հարմարեցված գործիք մետաղյա առարկա:
Ինչպես տեղեկացնում են ոստիկանությունիցԿատարվում է նախաքննություն:
Իրավաբան.net