ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է իմ սիրելի եղբայրը՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը»,- գրել է նա։
Նշենք, որ Արմեն Սարգսյանը 2016-2020թթ զբաղեցրել է Բուլղարիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը:
![Բնութագրությունը հասանալի չէ](https://scontent.fevn7-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/279218808_551477819926473_329096755773084690_n.png?_nc_cat=108&ccb=1-5&_nc_sid=ae9488&_nc_ohc=Dmz1SSl3FzoAX8tZ0V2&tn=xdnme8eLJZJA5DUe&_nc_ht=scontent.fevn7-1.fna&oh=03_AVKJw1-MbQg-IAyC_re2MXK7D-ADJajXHgrgIxk8XebYWg&oe=629125C6)
Իրավաբան.net-ը ներկայացնում է վերջինիս կենսագրությունը:
Ծննդյան թիվ և վայր՝ 1958թ. մարտի 20, ք. Վանաձոր
Կրթություն՝ 1978թ. ավարտել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը:
1981թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը:
1995թ. ավարտել է Ջ.Մարշալի անվան անվտանգության հարցերի հետազոտությունների Եվրոպական կենտրոնի Ռազմավարական հետազոտությունների և պաշտպանական տնտեսության քոլեջը (Գերմանիա):
2002թ. մասնակցել է Հարվարդի համալսարանի (ԱՄՆ) Սևծովյան անվտանգության ուսումնական ծրագրին:
Աշխատանքային գործունեություն՝
1981-1982թթ. աշխատել է ԵՊՀ-ում` որպես բաժնի ավագ տեսուչ:
1982թ-ից ծառայել է ԽՍՀՄ Զինված ուժերում, իսկ 1991թ.-ից` ՀՀ Զինված ուժերում:
1994թ-ից ծառայել է ՀՀ Պաշտպանության նախարարության արտաքին կապերի և միջազգային ռազմական համագործակցության ստորաբաժանումներում` հաջորդաբար զբաղեցնելով բաժնի վարիչի տեղակալի, բաժնի վարիչի, արտաքին կապերի և միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի տեղակալի պաշտոնները:
1998-1999թ. զբաղեցրել է ՀՀ ՊՆ արտաքին կապերի և միջազգային ռազմական համագործակցության վարչության պետի պաշտոնը:
1999-2002թթ. ՉԺՀ-ում ՀՀ ռազմական կցորդ
2002-2008թթ. զբաղեցրել է ԱՄՆ-ում ՀՀ պաշտպանության հարցերով կցորդի, ռազմական, ռազմածովային և ռազմաօդային կցորդի պաշտոնը:
2008-2016թթ․ ՉԺՀ-ում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2009-2013թթ․ Վիետնամում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2009-2014թթ․ Հարավային Կորեայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2010-2016թթ․ Սինգապուրում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2013-2016թթ․ Մոնղոլիայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Պեկին)
2016-2020թթ․ Բուլղարիայում ՀՀ դեսպան (նստավայր՝ Սոֆիա)
Շքանշաններ՝
Պարգևատրվել է ԽՍՀՄ և ՀՀ ՊՆ մի շարք մեդալներով, ինչպես և ՉԺՀ ՊՆ մեդալով:
Ընտանեկան կարգավիճակ՝
Ամուսնացած է, ունի երեք երեխա: