ԿԳՄՍ նախարարություն պահպանության ծառայությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է.
««Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցը ապրիլի 30-ից կվերսկսի աշխատանքը։
Սիրելի հայրենակիցներ, զբոսաշրջիկներ, եկեք Ամբերդ՝ ճանաչեք մեր մշակութային ժառանգությունը։ Հայաստանի ինքնատիպ համալիր հուշարձանի՝ Ամբերդ ամրոցի, Վահրամաշեն կաթողիկե եկեղեցու, բաղնիքի, դղյակ-միջնաբերդի, գաղտնուղիների, մատուռի, բնակելի շինությունների և այլ ենթահուշարձանների մասին հետաքրքիր տեղեկությունները Ձեզ կտեղափոխեն միջնադարյան Հայաստան»,- նշված է հայտարարության մեջ: