Մենք այս շարժմամբ պետք է հասնենք մեր նպատակին, իսկ մեր նպատակը հիմնականում իշխանափոխությունն է. Սեյրան Օհանյան

Ես՝ որպես զինվորական, կարող եմ ասել, որ մեզանից յուրաքանչյուրը խաղաղություն է ուզում. այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, մարզերից Երևան եկող խմբի հետ խարույկի շուրջ զրույցում ասաց նախկին պաշտպանության նախարար, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը:

«Ով կցանկանա ավելի շատ խաղաղություն, քան այն կառույցը, որը պատերազմից առաջինն է տուժում: Այս մեկուկես տարվա ընթացքում փոխարենը մենք զբաղվեինք մեր անվտանգությամբ, համախմբմամբ, մեր սահմանների ամրությամբ, այսօրվա իշխանությունները զբաղվել են միայն երկրի ներսում իրենց իշխանությունն ու աթոռները ամրապնդելով: Մենք այս շարժմամբ պետք է հասնենք մեր նպատակին, իսկ մեր նպատակը հիմնականում իշխանափոխությունն է: Պարտված իշխանությունը որևէ երկրում, այդ երկիրը լավ բանի չի տարել: Պարտված իշխանությունը միշտ գտնվում է ճնշման, թելադրանքի և պարտադրանքի տակ: Եթե այս իշխանությունները մի փոքր սիրեին մեր հայրենիքը, պետք է վաղուց հրաժարական տային և թույլ տային, որպեսզի մեր ժողովուրդը ընտրեր նոր՝ ավելի ամուր ու հզոր իշխանություն»,- ասաց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, «Դիմադրություն» շարժման մասնակիցները իրազեկման ակցիա են իրականացնում Երևանի փողոցներում և հորդորում են նաև մարզերի բնակիչներին գալ Ազատության հրապարակ և մասնակցել մայիսի 1-ին նախատեսված հանրահավաքին:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ապրիլի 17-ին Ազատության հրապարակում հայտարարեց անժամկետ բողոքի ակցիաների մեկնարկի մասին՝ քաղաքացիներին հրավիրելով հրապարակ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել