Նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր՝ ապրիլի 28-ին, հրամանագրեր է ստորագրել, որի համաձայն մի շարք մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարաններում դատավորներ են նշանակվել:
Ըստ հրամանագրի՝ Տարոն Թադևոսյանը և Մարտին Արզումանյանը նշանակվել են Լոռու մարզի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի դատավոր:
Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Հայկ Պետրոսյանը:
Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր են նշանակվել Ռոման Սմբատյանը, Արամայիս Ասատրյանը և Էդուարդ Մկրտչյանը:
Նախագահի մեկ այլ հրամանագրով Մուշեղ Արամյանը նշանակվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդահանուր իրավասության դատարանի դատավոր:
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է նշանակվել Արամ Մարտիրոսյանը: