Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողությունը փոփոխվել է. FlyOne Armenia

Ռուսաստանի օդային տարածքում առկա սահմանափակումների պատճառով տեղի են ունեցել Երևան-Մոսկվա-Երևան չվերթերի տևողության փոփոխություններ, որոնք որոշակի ազդեցություն են ունեցել ավիաընկերության չվերթերի վրա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է FLYONE ARMENIA ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանը։

«Տեղեկացնում ենք, որ ստեղծված իրավիճակում տեղի են ունենում շտկումներ և փոփոխություններ չվացուցակում, որոնց վերաբերյալ բոլոր ուղևորները պատշաճ տեղեկացվում են: FlyOne Armenia ավիաընկերության զանգերի կենտրոնը աշխատում է ծանրաբեռնված ռեժիմով, այն կապի մեջ է ուղևորների հետ և տարվում են անհատական աշխատանքներ՝ հնարավոր խնդիրները շտկելու ու անհարմարությունները վերացնելու համար»,- գրել է նա:

FLYONE ARMENIA-ն (www.flyone.am) հիմնադրվել է 2021 թ.։  Հոկտեմբերի 27-ին ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն FLYONE ARMENIA-ին տրամադրել է  օդանավ շահագործողի վկայական: Ընկերությունը ստացել է IATA 3F երկնիշ և ICAO FIE եռանիշ ծածկագրերը:

FLYONE ARMENIA-ն առաջարկում է մատչելի թռիչքներ մի շարք ուղղություններով, ինչպիսիք են Մոսկվան, Փարիզը,  Լիոնը, Ստամբուլը և Սոչին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել