Փաստաբանի և ԱԺ պատգամավորի առջև շուրջ 15 րոպե փակվել էին դռները՝ թույլ չտալով մուտք գործել ոստիկանության բաժին. Ալեքսանդր Կոչուբաև

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ոստիկանության Շենգավիթի բաժինը արեց անհնարինը. փաստաբանի և ԱԺ պատգամավորի առջև շուրջ 15 րոպե փակվել էին դռները՝ թույլ չտալով մուտք գործել ոստիկանության բաժին, այնուհետև մուտք գործելով մեզ ստեցին, որ բաժնում առկա են 4 բերման ենթարկված անձ՝ քողարկելով ևս 2 բերման ենթարկված անձի առկայությունը: Վերջիններիս բաժնում պահել են ավելի քան 6 ժամ: Վաղը հանցագործության մասին հաղորդում կներկայացնենք Հակակոռուպցիոն կոմիտե, քանի որ Երիտասարդի ձայնը նախաձեռնության երկու անդամները օրենքով նախտեսված երեք ժամից ավելի զրկված են եղել ազատությունից»,- գրել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել