Հայաստանի Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում:
Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերը չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունները չպետք է հակասեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշումներին, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրերին:
Հայաստանի Հանրապետության Նախագահն ընդունում է միայն նորմատիվ կամ անհատական հրամանագրեր և կարգադրություններ: