Հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված որևէ հարկային պարտավորություններից ավելի վճարված գումարները (գերավճարները) հարկային մարմնի կողմից հաշվանցվում են հարկ վճարողի այլ պարտավորությունների հաշվին կամ վերադարձվում են ոչ ուշ, քան վերադարձման մասին հարկվ ճարողի դիմումը ստանալուց հետո 30 օրվա ընթացքում:
Պետական բյուջե հավաքագրվող հարկատեսակներին (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) վերաբերող գերավճարների և (կամ) գերավճարից տարբերվող գումարների վերադարձն օրենքով սահմանված ժամկետից 90 օրվանից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացված օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ` ժամանակին չվերադարձված` սույն հոդվածով սահմանված կարգով որոշվող գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի նկատմամբ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքիչափով (վերահաշվարկված օրական կտրվածքով):
Ժամանակին չվերադարձված գերավճարի և (կամ) գերավճարից տարբերվող գումարի մեծությունը որոշվում է պարտավորությունների և հաշվանցվող գումարների ժամանակագրական կարգով մարման արդյունքում` որպես տվյալ օրվա դրությամբ առկա` հարկ վճարողի` պետական բյուջե հավաքագրվող հարկերիև այլ պարտադիր վճարների մասով պարտավորությունների մարման պայմաններում չվերադարձված գումարի փաստացի մնացորդ: Տույժերի հաշվարկը դադարեցվում է գերավճարը և (կամ) գերավճարից տարբերվող գումարը պետական բյուջե հավաքագրվող հարկերի (բացառությամբ պետական բյուջե հավաքագրվող գույքահարկի և հողի հարկի) և այլ պարտադիր վճարների մասով պարտավորությունների դիմաց հաշվանցելու և (կամ) վերադարձնելու արդյունքում մարվելու պահից:
Օրենքով սահմանված դեպքերում ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի գերավճարից տարբերվող գումարները, շահութահարկի, եկամտային հարկի գծով տարեկան կանխավճարային մուծումների, ինչպես նաև օրենքով սահմանված` հարկի նվազագույն չափի և վերջնական հարկային պարտավորության միջև առաջացող դրական տարբերությունը հաշվանցվում է վերը սահմանված կարգով, եթե այդ հարկատեսակների մասին օրենքներով այլ բան նախատեսվածչէ:
Հարկատեսակների այն գումարները, որոնց վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է հարկային մարմինը հաշվանցվում և (կամ) վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի բաղկացուցիչ մասը կազմող 1-ին հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում: