Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ապրիլի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսի 10 նոր դեպք: Մեկ օրում իրականացվել է 2644 թեստավորում: Առողջացել է 17 քաղաքացի: Մահվան դեպք չի գրանցել:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 838 դեպք, որոնցից 410 588-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 1945 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8622 մահվան դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 3 039 934 թեստավորում: