Արցախի ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի հետ մասնակցել ենք հերոս Ռաֆոյի հիշատակի խաչքարի բացմանը. Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«44-օրյա պատերազմում հայրենիքի համար ամենաթանկը՝ կյանքը զոհաբերած «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Ռաֆիկ Սահակյանն այսօր 20 տարեկան կդառնար։

Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանի, հերոսածին մայրերի, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ այսօր մասնակցել ենք հերոս Ռաֆոյի հիշատակի խաչքարի բացմանը։

Ռաֆոյի մայրիկի՝ տիկին Վարդուհու հետ, ծանոթացել եմ դեռ հետպատերազմյան օրերին՝ Արցախում, երբ այնքան մեծ հույս ունեինք, երբ հավատացած էինք, որ կկարողանանք Ռաֆոյին ու իր զինակից ընկերներին ողջ գտնել, այնքան մեծ սպասումով էինք ամեն լուրը լսում։ Ցավոք, մեր հույսերն ապարդյուն էին։ Ու հիմա հիշատակի խաչքարի բացումն ինձ համար առանձնահատուկ խորհուրդ ունի։

Ռաֆոն ու մեր մյուս հերոսներն անմահ են, նրանց սխրանքները մեզ հետ կլինի միշտ։ Ես ուզում եմ, որ բոլորս գիտակցենք՝ մեր հերոսներն ապրում են մեր սրտերում այնքան ժամանակ, որքան մենք նրանց հիշում ենք։ Տեղին է այստեղ հիշել սպարապետի խոսքերը՝ մեր թշնամուն սնում են մեր վախերը, մեր ցավն ու մեր հիմարությունը, ուրեմն պետք է կարողանանք փարատել մեր վախերը, պետք է ամոքենք մեր ցավը և պետք է այնքան իմաստություն ունենանք, որ ազգովի բռունցքվենք և միահամուռ կերպով պահենք մեր հայրենիքը։ Մարտի դաշտում տղաներն արել են առավելագույնը։ Մեզանից յուրաքանչյուրն այսօր պատգամ ունի՝ հայրենիքի համար անել առավել քան»,- գրել է նա։

Հնարավոր է սա 1 անձ և դրսումը-ի նկարն է Հնարավոր է սա 7 մարդ, մարդիկ կանգնած են և դրսումը-ի նկարն է
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել